Լեհաստանի ԱԳՆ-ն հրաժարվում է որեւէ մեկնաբանություն տալ
Հունվար 14, 2011թ. 12:58
«Երկիր Մեդիա» հեռուստաընկերության տարածածտ տեղեկատվության համաձայն Հայաստանում Լեհաստանի դեսպանատան քաղաքական բաժնի ղեկավարը նշել է, որ Տարածված այն տեղեկատվությունը, թե Լեհաստանի ԱԳՆ-ն պահանջել է իր քաղաքացիներին չմեկնել Լեռնային Ղարաբաղ, քանի որ այն միջազգային իրավունքի համաձայն` ադրբեջանական տարածք է, իսկ այցելելուց առաջ էլ պետք է ստանալ Ադրբեջանի թույլտվությունը, իրականում պաշտոնական Վարշավայի կողմից չի արվել:
Փաստորեն, այդ լուրը իր ինտերնետային կայքում տեղադրել է Բաքվում Լեհաստանի դեսպանատունը: Այդ կայքը ժամանակավորապես չի գործում, իսկ Լեհաստանի ԱԳՆ-ն այս հարցի առնչությամբ հրաժարվել է որեւէ մեկնաբանություն տալ:












