Գլխավոր » Իրան, Լրահոս, Տարածաշրջան, Քաղաքականություն

ԱՄՆ-ի և Իսրայելի սպառնալիքներն անարդյունավետ են

Հունվար 15, 2011թ. 09:12

lavrovՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը մամլո ասուլիսի ժամանակ անդրադարձել է Իրանի միջուկային ծրագրին` անվանելով այն լուրջ խնդիր, որն առկա է օրակարգում:

ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից հնչեցված սպառնալիքները Իրանի հասցեին Լավրովը անվանել է անարդյունավետ:  «Ոչ մի խնդիր չի կարող լուծվել ուժային միջոցով… Հուսով եմ, որ որոշում կայացնողները կուղղորդվեն պատասխանատու դիրքորոշմամբ` հասկանալով, որ ուժի կիրառումը աղետալի հետևանքներ կունենա առանց այդ էլ անհանգիստ տարածաշրջանի համար»,-ասել է Լավրովը:

Արտգործնախարարը անդրադարձել է նաև Ստամբուլում կայանալիք բանակցություններին. «Այդ բանակցային գործընթացը պետք է ունենա իր օրակարգը, և մենք համոզված ենք, որ այն կարող է միայն ամբողջական լինել»: Լավրովը ընդգծել է ՄԱԳԱՏԵ-ի հետ Իրանի համագործակցության առավել արդյունավետացման, Իրանին` լիակատար կերպով միջազգային հանրություն  վերադարձնելու անհրաժեշտությունը:

ArmAr.am


Դիտել Իրան, Լրահոս, Տարածաշրջան, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն