Էրդողանի «խորհուրդը» իսրայելցիներին
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Կատար կատարած իր այցի ընթացքում մասնակցել է Ալ-Ջազիրա հեռուստաընկերության հաղորդումներից մեկին և հանդես եկել Իսրայելի ԱԳ նախարար Ավիգդոր Լիբերմանի հասցեին խիստ քննադատությամբ: Այս մասին հայտնում է թուրքական «Զամանը»:
Անդրադառնալով վերջերս Թուրքիայի հասցեին Լիբերմանի կատարած կոշտ արտահայտություններին` Էրդողանն ասել է. «Լիբերմանը պատուհաս է իսրայելցիների համար: Իսրայելի քաղաքացիներին անհրաժեշտ է ձերբազատվել նրանից: Դա մեր խնդիրը չէ»:
Էրդողանն հայտնել է, որ եթե Թել Ավիվը շարունակի հանդես գալ նմանատիպ հայտարարություններով, ապա Թուրքիան կարող է հրաժարվել Իսրայելի հետ բանակցելու իր մտադրությունից, և կսառեցնի նախկին պայմանավորվածությունները:
Էրդողանն անդրադարձել է նաև Համաս շարժմանը` նշելով, որ այն ահաբեկչական կազմակերպություն չէ, և նրա անդամներն իրենց երկրի պաշտպաններն են: «Ցանկացած բանակցություն, որ չի ներառի Համասի ներկայացուցիչներին, չի լինի արդյունավետ»,- ասել է Էրդողանը:
ArmAr.am












