Գլխավոր » Լրահոս, Քաղաքականություն

Այսօր նախատեսվում է ՀՀ և Կիպրոսի նախագահների առանձնազրույցը

Հունվար 17, 2011թ. 10:00

Կիպրոսի նախագահ Դեմետրիս Խրիստոֆիասի հրավերով Նախագահ Սերժ Սարգսյանը տիկնոջ` Ռիտա Սարգսյանի հետ պետական այցով մեկնել է Կիպրոսի Հանրապետություն:

Այսօր նախատեսվում է նախագահներ Սերժ Սարգսյանի և Դեմետրիս Խրիստոֆիասի առանձնազրույցը, որից հետո տեղի կունենա երկու երկրների պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպում: Նախատեսվում է մի շարք ոլորտներում երկկողմ կապերի ամրապնդմանն ու համագործակցության զարգացմանը վերաբերող փաստաթղթերի ստորագրում:

Օրվա երկրորդ կեսին Նախագահ Սերժ Սարգսյանը Կիպրոսի առևտրաարդյունաբերական պալատում ներկա կգտնվի երկու երկրների գործարար համայնքի ներկայացուցիչների մասնակցությամբ գործարար համաժողովի բացմանը:

Հանրապետության ղեկավարը հանդիպում կունենա նաև  Արքեպիսկոպոս Խրիսոստոմոս Երկրորդի, Կիպրոսի ներկայացուցիչների պալատի նախագահ Մարիոս Գարոյանի, հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

ArmAr.am


Դիտել Լրահոս, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն