Գլխավոր » Լրահոս

ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատարը կայցելի Հայաստան

Հունվար 17, 2011թ. 13:32

Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համարբերգը Հայաստանում է գտնվելու 2011թ. հունվարի 18-21-ը:

Հայաստանի իշխանությունների հետ Հանձնակատարի հետ երկխոսությունը հիմնականում կենտրոնացած է լինելու մարդու իրավունքներին առնչվող հարցերի վրա:

Հանձնակատարը հանդիպումներ է ունենալու ՀՀ Նախագահի, ԱԳ նախարարի, արդարադատության եւ պաշտպանության նախարարների, գլխավոր դատախազի ու ոստիկանության պետի հետ, ինչպես նաեւ խորհրդարանական կոալիցիայի եւ ընդդիմության ներկայացուցիչներ հետ:

Այցի կապակցությամբ` ՀՀ ԱԳՆ հովանու ներքո, կազմակերպվելու է մեծ հումանիստ Անդրեյ Սախարովին նվիրված ցուցահանդես` “Անդրեյ Սախարով. տագնապ եւ հույս” խորագրով, որի բացման արարողությունը տեղի կունենա հունվարի 19-ին, ժ. 18.30-ին Հայաստանի նկարիչների միությունում: Ցուցահանդեսը բաց կլինի այցելուների համար մինչեւ հունվարի 26-ը:

ArmAr.am


Թեգեր` ,

Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն