Հրայր Թովմասյան. «Ես հակված եմ իրականացնել դրական հույսեր ունեցողների սպասումները»
Չսպասելով արդարադատության նախարարի պաշտոնում իր հարյուր օրը լրանալուն Հրայր Թովմասյանն ասուլիս էր հրավիրել ` ներկայացնելու իր ղեկավարած կառույցի առաջիկա ծրագրերն ու անելիքները:
Նորանշանակ նախարարն ի դեմս ԶԼՄ-ների տեսնում է համակարգում առկա խնդիրների լուծման զինակիցների: Հետևապես կարևորելով լրատվամիջոցների հետ տարվող աշխատանքը, Հրայր Թովմասյանը հայտարարել է.«Նախարարությունը զանգվածային լրատվամիջոցների հետ աշխատելու է բաց ու թափանցիկ»:
Արդարադատության նախարարը զգացված է լրատվամիջոցների դրական վերաբերմունքից.«Ինձ սվիններով չընդունեցին, թեպետ իմ ընկերներն ասացին, որ դա ժամանակավոր բնույթ է կրում»:
«Ես հակված եմ իրականացնելու դրական հույսեր ունեցողների սպասումները», -հավելել է արդարադատության նախարարը:
«Ժողովրդի հետ հարաբերության առումով պետք է լինի սպասարկողի հոգեբանություն: Մարդուն պետք է արագ և որակով սպասարկել», ասել է նախարարը:
Հ. Թովմասյանը նաև հավելել է, որ այս համակարգում կարճաժամկետ լուծումներ չեն լինելու. դրանք լինելու են համակարգային:
ArmAr.am












