Արցախի Հանրապետության նախագահը ընդունել է Մեծ Հայրենականի վետերաններին
Հունվար 17, 2011թ. 14:46
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունվարի 17-ին ընդունել է Հայրենական մեծ պատերազմի մի խումբ վետերանների:
Նախագահը շնորհավորել է վետերաններին ամանորյա տոների կապակցությամբ՝ ընդգծելով, որ նրանց անցած հերոսական ուղին օրինակ է ծառայել նաեւ Արցախյան ազատամարտի ժամանակաշրջանում:
Երկրի ղեկավարը նշել է, որ վետերանների հիմնախնդիրները մշտապես գտնվում են իշխանությունների ուշադրության կենտրոնում, եւ պետությունը կանի հնարավորը նրանց սոցիալական պայմանների բարելավման ուղղությամբ:
Հանդիպմանը մասնակցում էին Արցախի ազատամարտիկների միության նախագահ Սամվել Կարապետյանը, պաշտոնատար այլ անձինք:
ArmAr.am












