Ադրբեջանը կրկին խախտել է հրադադարը
Արցախա-ադրբեջանական զինուժի շփման գծում հակառակորդը դարձյալ խախտել է հրադադարի ռեժիմը:
Անցած շաբաթվա ընթացքում ադրբեջանական բանակի առաջապահ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից ՊԲ դիրքերի ուղղությամբ արձակել են ավելի քան 550 կրակոց, որի հետեւանքով հայկական կողմն ունեցել է վիրավորներ:
ԼՂՀ պաշտպանության բանակի մամուլի ծառայությունից լրատվամիջոցներին տեղեկացնում են, որ հունվարի 14-ին ժամը 12.25-ի սահմանում շփման գծի հարավարեւելյան (Մարտունու) ուղղությամբ հակառակորդի կողմից արձակված գնդակից ձախ անրակի շրջանում հրազենային վիրավորում է ստացել շարքային զինծառայող 19-ամյա Վարդան Անդրանիկի Հարությունյանը:
Ժամը 12.50-ին տեղափոխվել է զինվորական հոսպիտալ: Վիճակը բավարար է:
Դեպքից մեկ օր անց` հունվարի 15-ին, ժամը 17.20-ի սահմանում, մեկ այլ միջադեպ է արձանագրվել արցախա-ադրբեջանական զորքերի շփման գծի արեւելյան հատվածում `Ասկերանի ուղղությամբ:
Հակառակորդի կողմից ձեռնարկված հերթական հրաձգության արդյունքում վիրավորվել է ՊԲ շարքային զինծառայող 19-ամյա Խաչատուր Մուրադի Ասլանյանը: Վերջինս տեղափոխվել է զինվորական հոսպիտալ: Բժիշկների տեղեկացմամբ, Խաչատուր Ասլանյանի վիճակը բավարար է:
ArmAr.am












