Էրդողանը կհանդիպի Սիրիայի նախագահի հետ
Հունվար 17, 2011թ. 15:24
Այսօր Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեկնել է Սիրիա` մասնակցելու Լիբանանին նվիրված եռակողմ գագաթնաժողովին: Այս մասին լրատվամիջոցներին տեղեկացրել է Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն: Դամասկոսում եռակողմ հանդիպման շրջանակներում Էրդողանը հանդիպելու է Սիրիայի նախագահ Բաշար Ասադին և Քատարի էմիր Շեյխ Համադ բին Խալիֆա ալ-Թանիին` քննարկելու Լիբանանի ներքաղաքական ճգնաժամը և նրա կարգավորման ճանապարհները:
ArmAr.am












