Գլխավոր » ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Հասարակություն

Աշխատանքային խորհրդակցություն՝ Մարտակերտի շրջանում

Հունվար 17, 2011թ. 19:58

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունվարի 15-ին այցելել է Մարտակերտի շրջան:

Նոր Այգեստան, Նոր Սեյսուլան, Հովտաշեն, Կիչան եւ Նոր Ղազանչի գյուղերում Նախագահը հանդիպում է ունեցել տեղի համայնքների ներկայացուցիչների հետ եւ քննարկել առկա հիմնախնդիրները:

Այնուհետեւ Վանք գյուղում երկրի ղեկավարը հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ Մարտակերտի շրջանի համայնքների ղեկավարների մասնակցությամբ:

Խորհրդակցության ընթացքում քննարկվել են շրջանի սոցիալ-տնտեսական զարգացման հետ կապված խնդիրներ: Նախագահը նշել է, որ Մարտակերտի շրջանը պատերազմական գործողությունների հետեւանքով հանարապետության ամենատուժած շրջաններից է, որն ունի նաեւ հսկայական ներուժ, եւ շրջանի սոցիալ-տնտեսական զարգացման համար անհրաժեշտ է ճիշտ օգտագործել այդ ներուժը:

Նախագահ Սահակյանն ընդգծել է, որ շրջանի զարգացումը գտնվում է հանրապետության իշխանությունների ուշադրության կենտրոնում՝ միաժամանակ շեշտելով, որ ցանկալի արդյուքների հասնելու համար կարեւոր է նաեւ տեղում աշխատանքների ճիշտ կազմակերպումը, եւ այս գործում մեծ դերակատարություն ունեն համայնքները:

Մարտակերտի շրջանում իրականացվող ծրագրերի պատշաճ կատարման ուղղությամբ Բակո Սահակյանը կոնկրետ հանձնարարականներ է տվել շահագրգիռ մարմինների ղեկավարներին:

Այցի ընթացքում Նախագահին ուղեկցում էին վարչապետ Արա Հարությունյանը, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ:


Դիտել ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Հասարակություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն