Գլխավոր » Լրահոս, Տարածաշրջան

Էրդողանը խոստովանել է, որ Թուրքիան մուրացիկ է եղել Եվրոպայի դռների մոտ

Հունվար 18, 2011թ. 13:45

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Newsweek-ի վերջին համարում հրապարակել է հոդված “Եվրոպայի առողջ մարդը” վերնագրով` ի հակադրություն Օսմանյան կայսրության նկատմամբ ժամանակին կիրառված անվանը: Էրդողանն անդրադարձել է Թուրքիայի` Եվրամիությանն անդամակցելու ճանապարհին առաջացած խոչընդոտներին և դրանց հնարավոր հետևանքներին: “Թուրքիան իր տպավորիչ տնտեսական աճով, քաղաքական կայունությամբ և համաշխարհային քաղաքականության մեջ աճող դերով կարող է խնդիրների առջև կանգնած Եվրամիությանը տալ այն ուժը, որի կարիքն այն ունի, սակայն 27 ազգերից բաղկացած կառույցին միանալու Անկարայի հայտը հանդիպում է որոշ անդամների աննախադեպ ընդդիմությանը: “Եվրոպական մեր ընկերները պետք է ընկալեն, որ Թուրքիայի և Եվրամիության հարաբերությունները արագ կերպով հասնում են իրենց ելակետին: Մենք այլևս այնպիսի երկիր չենք, որը կսպասի Եվրամիության դռների մոտ, ինչպես մի հլու մուրող”,- մասնավորապես ասվում է վարչապետի հոդվածում:

ArmAr.am


Դիտել Լրահոս, Տարածաշրջան բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն