Գլխավոր » TOP, Լրահոս, Քաղաքականություն

Կիպրոսը գերակա է համարել ԼՂՀ ինքնորոշման խնդիրը

Հունվար 18, 2011թ. 13:55

100«Հայասատանի ու Կիպրոսի նախագահների կողմից հրապարակված հայտարարագրերը շատ կարևոր են, նման բարձր մակարդակի հարաբերություններ ԵՄ անդամ Կիպրոսի հետ առաջին անգամ է արձանագրվում»,- մամուլի ասուլիսում ասաց ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը:

Ըստ նրա, դրանում կա մի կետ, որը կարող է շատ հեռուն գնալ, կողմերը համաձայնվել են, որ ինքնորոշման իրավունքը, կամքի ազատ արտահայտումը պետք է ԼՂ հարցի կարգավորման դեպքում ունենա պարտադիր ուժ: «Սա շատ կարևոր ձևակերպում է»,-ասաց նա, նշելով, որ մեր դիվանագիտությունը պետք է աշխատի այս ուղղությամբ, ու այդ ձևակերպումը պետք է տեղ գտնի նաև այլ փաստաթղթերում: Սա թույլ կտա, որ այդ սկզբունքը ունենա գերակշռող նշանակություն: Նա ուշադրություն հրավիրեց այն փաստին, որ Կիպրոսն ունենալով տարածքային ամբողջականության հետ կապված խնդիր, ԼՂՀ պարագայում գերակա համարեց ինքնորոշման իրավունքը: Սա գալիս է ապացուցելու, որ ցանկացած հակամարտություն պետք է լուծվի յուրովի, կախված դրա առաջացման պատմությունից:

ArmAr.am


Դիտել TOP, Լրահոս, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն