Կհանդիպեն ՌԴ և Թուրքիայի ԱԳ նախարարները
Հունվար 20, 2011թ. 09:26
Այսօր ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը այցելելու է Թուրքիա:
Ստամբուլում երկու երկրների արտգործնախարարների նախագահությամբ կայանալու է ռազմավարական ծրագրման համատեղ խմբի առաջին նիստը: Դիտարկվելու են այս նոր համակարգի կազմակերպչական աշխատանքներին վերաբերող հարցերը:
Նախատեսվում է կարծիքների փոխանակում տարածաշրջանայաին և միջազգային օրակարգում գտնվող հարցերի` այդ թվում Անդրկովկասում տիրող իրավիճակի շուրջ:
ArmAr.am












