Գլխավոր » Լրահոս, Հասարակություն

«Հայաստան» համահայկական հիմնադրամն արդիականացնում է Չայկովսկու անվան դպրոցի ձայնադարանը

Հունվար 21, 2011թ. 10:40

«Հայաստան» համահայկական հիմնադրամի Շվեյցարիայի տեղական մարմնի նախաձեռնությամբ ու հովանավորությամբ հիմնանորոգվում ու արդիականացվում է Չայկովսկու անվան հանրակրթական երաժշտական դպրոցի ձայանադարանը /աուդիո-վիզուալ լաբորատորիան/: Այն կհամալրվի ժամանակակից սարքավորումներով ու երաժշտական գործիքներով, այդ թվում` 7 ջութակ, 2 գալարափող, 2 ալտ, 1 թավջութակ եւ 2 հոբոյ:

«Մինչ այսօր փորձել ենք բավարարվել խորհրդային տարիներին ձեռք բերված գործիքներով եւ անչափ ուրախ ենք, որ մեր սփյուռքահայ բարեկամների շնորհիվ դրանք համալրվեցին նորերով, իսկ 20-ամյա դադարից հետո կվերաբացվի նաեւ մեր գալարափողի դասարանը», – ասում է դպրոցի տնօրեն Մարտուն Կոստանդյանը:
Աշակերտներն էլ չափազանց գոհ են, որ մասնագիտական դասերն այսուհետ կանցկացնեն բարեկարգ պայմաններում եւ նոր գործիքներով: Ավարտական դասարանի աշակերտ Արմեն Կարագյանը հավատում է, որ նոր գալարափողով ոչ միայն կհաղթի գարնանը կայանալիք` փողային գործիքների մրցույթում, այլեւ կկարողանա ընդունվել Կոնսերվատորիա:

Հաստատությունը գործում է 1939 թվականից, այն միակ երաժշտական դպրոցն է Հայաստանում, որը համատեղում է մասնագիտական ու հանրակրթական ուսուցումը: Դպրոցի տնօրենի խոսքով` այսօր դպրոցում ուսանում է ավելի քան 530 աշակերտ, եւ որպես կանոն, Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ուսանողների շուրջ 80%-ը Չայկովսկու անվան դպրոցի շրջանավարտներն են լինում:

ՙՀիմնադրամի Շվեյցարիայի տեղական մարմնի ստանձնած այս ծրագիրը, ինչ խոսք, կարեւոր է, քանի որ մեր պատանի երաժիշտների համար պարապմունքների պատշաճ պայմաններ են ստեղծվում, ինչը, վստահ եմ, ի վերջո կտանի նրանց դեպի մեծ բեմեր ու հաղթանակներ՚,- ասում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը:

«Հայաստան» համահայկական հիմնադրամ


Դիտել Լրահոս, Հասարակություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն