Գլխավոր » Infowar, Ադրբեջան, Զինված ուժեր, Լրահոս

«Պատասխանատվությունը Ադրբեջանի ղեկավարության վրա է»

Հունվար 21, 2011թ. 12:56

1ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Դավիթ Կարապետյանի հայտարարությունը հունվարի 20-ին ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ

ԼՂՀ պաշտպանական բանակի տարածած հաղորդագրության համաձայն` հունվարի 20-ին ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում հակառակորդը սանձազերծել է ինտենսիվ հրաձգություն: Հայկական զինված ուժերը արժանի հակահարված են տվել: Փոխհրաձգության հետևանքով հայկական կողմից զոհվել է զինծառայող Հովիկ Մկրտիչի Սուքիասյանը: Ադրբեջանական կողմի զոհերի թիվը և անունները հայտնի չեն:

Այս միջադեպը ևս մեկ անգամ փաստում է, որ Ադրբեջանի իշխանությունները կամ չեն վերահսկում սեփական զինված ուժերի վարքագիծը առաջնային գծում, կամ իրենք են կազմակերպում նման սադրանքները: Երկու դեպքում էլ պատասխանատվությունը Ադրբեջանի ղեկավարության վրա է:

ՀՀ պաշտպանության նախարարությունը խորապես ցավակցում է միջադեպի հետևանքով զոհված Հովիկ Սուքիասյանի հարազատներին:

ArmAr.am


Թեգեր` , ,

Դիտել Infowar, Ադրբեջան, Զինված ուժեր, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն