ԵԽ-ն Աբխազիան և Ցխինցալիի շրջանը համարել է օկուպացված տարածքներ
Հունվար 21, 2011թ. 14:45
Եվրախորհրդարանը հաստատել է սևծովյան ավազանի երկրների նկատմամբ նոր ռազմավորությունը:
Սա Եվրախորհրդարանի առաջին փաստաթուղթն է, ուր Աբխազիան և Ցխինցալիի շրջանը անվանվում են օկուպացված տարածքներ: «Եվրախորհրդարանը առաջին անգամ իր որոշման մեջ Աբխազիայի և Հարավային Օսիայի քաղաքական և իրավական կարգավիճակը հաստատում է որպես «օկուպացում»,-ասել է Վրաստանի ԱԳ նախարարի տեղակալ Նինո Քալանդաձեն: Նա հայտնել է նաև, որ որոշման ընդունումը նույնիսկ անսպասելի է եղել Վրաստանի համար:
ArmAr.am












