Վրաստանի պատվիրակությունը կմեկնի Ստրասբուրգ
Հունվար 21, 2011թ. 16:00
Այսօր երեկոյան Վրաստանի խորհրդարանական պատվիրակությունը կմեկնի Ստրասբուրգ` մասնակցելու ԵԽԽՎ ձմեռային նիստին:
Վրացական պատվիրակությունը կրկին առաջ է քաշելու Ռուսաստանի կողմից ստանձնած պարտավորությունների իրականացման և երկրի տարածքի դեօկուպացման հարցը: Ինչպես նշել է պատվիրակության անդամ Գեորգի Կանդելակին, իրենց նպատակն է հասնել Եվրոպայի Խորհրդի որոշման իրականացմանը: Նիստին զեկույցով հանդես է գալու խորհրդարանի եվրաինտեգրման հարցերով հանձնաժողովի նախագահ Դավիդ Դարչինաշվիլին:
ArmAr.am












