Հայաստան կժամանի Վրաստանի նախագահը
Հունվար 21, 2011թ. 21:47
Հունվարի 22-ին աշխատանքային այցով Հայաստանի Հանրապետություն կժամանի Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին: Այցի շրջանակներում նախատեսվում է նախագահներ Սերժ Սարգսյանի և Միխեիլ Սաակաշվիլիի առանձնազրույցը, որին կհաջորդի երկու երկրների պաշտոնական պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը:












