Գլխավոր » Լրահոս, Հոգևոր, Քաղաքականություն

Եվրախորհրդարանը դատապարտել է քրիստոնյաների հալածանքները

Հունվար 25, 2011թ. 09:55

QristoniaՍտրասբուրգում` Եվրոխորհրդարանի նստաշրջանում, ընդունվել է քրիստոնյաների հալածանքները դատապարտող բանաձեւ: «Եվրոմիությունն այլեւս աչք չի փակի ողջ աշխարհում քրիստոնյաների հալածանքների վրա», իր ելույթում հայտարարել է ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գծով գերագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը:

Փաստաթուղթը Եգիպտոսում, Նիգերիայում, Պակիստանում, Ֆիլիպիններում, Կիպրոսում, Իրանում եւ Իրաքում քրիստոնյաների հանդեպ վերջերս ձեռնարկված բռնարարքների արձագանքն է: Բանաձեւում ընդգծվում է, որ Եվրոպայում առկա են կրոնական ազատության խախտման եւ խտրականության օրինակներ: Այդ մասին հաղորդում է Ինտերֆաքսը, վկայակոչելով Մոսկվայի պատրիարքարանի արտաքին եկեղեցական կապերի բաժնի կայքը:

Գրում է  «Ազգ» օրաթերթը:

ArmAr.am


Դիտել Լրահոս, Հոգևոր, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն