Գլխավոր » Զինված ուժեր, Լրահոս

Համաժողով կազմակերպված ԱՄՆ հրամանատարության կողմից

Հունվար 25, 2011թ. 11:10

Հունվարի 25-ին Երևանում իր աշխատանքները սկսեց ԱՄՆ եվրոպական հրամանատարության կողմից կազմակերպվող «Համատեղ ձգտում 2011» զորավարժության պլանավորման համաժողովը:

«Համատեղ ձգտում» ամենամյա զորավարժության նպատակն է բարձրացնել մասնակից երկրների զինված ուժերի փոխգործակցության մակարդակը կապի, ռադիո սարքավորումների և տեղեկատվական տեխնոլոգիաների շահագործման բնագավառում: Զորավարժության պլանավորման երևանյան համաժողովին մասնակցում են 38 երկրների շուրջ 250 պատվիրակներ:

Համաժողովին բացման ելույթով հանդես է եկել ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը: Սկսելով իր ելույթը` Դ.Տոնոյանը նախ դատապարտել է Մոսկվայում հունվարի 24-ին տեղի ունեցած ահաբեկչական գործողությունը, այնուհետև անդրադարձել համաժողովի աշխատանքներին և արդյունավետ աշխատանք մաղթել մասնակիցներին:

Համաժողովն իր աշխատանքները շարունակելու է մինչև հունվարի 28-ը:

ArmAr.am


Դիտել Զինված ուժեր, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն