Գլխավոր » Զինված ուժեր, Լրահոս

Համագործակցություն ՀՀ ՊՆ և ԳԴՀ դաշնային ՊՆ-ի միջև

Հունվար 25, 2011թ. 13:59

press-rel-2010-01-25-b-1ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Հանս-Շոհան Շմիթին: Քննարկվել են պաշտպանության ոլորտում հայ-գերմանական համագործակցությանն առնչվող հարցեր:

ՀՀ պաշտպանության նախարարը բարձր է գնահատել Գերմանիայի հետ պաշտպանության ոլորտում համագործակցության մակարդակը` նշելով, որ համագործակցությունը հատկապես աշխուժացել է` Աֆղանստանում գերմանական խաղաղապահ ուժերի հրամանատարության ներքո հայկական խաղաղապահ զորախմբի առաքելության արդյունքում:

Հանդիպման ավարտին ստորագրվել է ՀՀ պաշտպանության նախարարության և ԳԴՀ դաշնային պաշտպանության նախարարության միջև 2011 թվականի երկկողմ համագործակցության պլանը:

ArmAr.am


Դիտել Զինված ուժեր, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն