Գլխավոր » ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Հասարակություն

Խորհրդակցություն Արցախում

Հունվար 25, 2011թ. 16:53

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունվարի 25-ին անց է կացրել աշխատանքային խորհրդակցություն` հանրապետության շրջվարչակազմերի ղեկավարների մասնակցությամբ:

Շրջվարչակազմերի ղեկավարները Նախագահին զեկուցել են 2010 թվականին կատարված աշխատանքների արդյունքների մասին եւ ներկայացրել 2011 թվականին իրականացվելիք ծրագրերը:

Երկրի ղեկավարը համապատասխան հանձնարարականներ է տվել`  հատուկ ընդգծելով իրավիճակը ներկայացնող տվլյալների ճշգրտության  աստիճանի բարձրացման եւ այս համատեքստում տարբեր կառույցների, մասնավորապես, ազգային վիճակագրական ծառայության հետ շրջվարչակազմերի համագործակցության  խորացման անհրաժեշտությունը:

ArmAr.am


Դիտել ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Հասարակություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն