Գլխավոր » Լրահոս, Հասարակություն

ՀՀ վարչապետի ցավակցական ուղերձը

Հունվար 25, 2011թ. 17:20

Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանը Ռուսաստանի Դաշնության վարչապետ Վլադիմիր Պուտինին հղել է ցավակցական ուղերձ, որում մասնավորապես ասված է.

«Հարգարժան Վլադիմիր Վլադիմիրի,

Հայաստանի Հանրապետության կառավարության անունից անկեղծորեն ցավակցում եմ Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում տեղի ունեցած ահաբեկության հետևանքով տասնյակ անմեղ մարդկանց զոհվելու առիթով։ Մենք ցնցված և վրդովված ենք այդ արյունալի հանցագործությունից։

Այս դժվար պահին ռուս ժողովրդի հետ սգում ենք անմեղ զոհերի հիշատակը։

Խնդրում եմ անկեղծ ցավակցություն հայտնել զոհվածների ընտանիքներին և հարազատներին»։


Դիտել Լրահոս, Հասարակություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն