Արցախի նախագահը ցավակցել է
Հունվար 25, 2011թ. 17:30
Նախագահ Բակո Սահակյանը հունվարի 25-ին ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության Նախագահ Դմիտրի Մեդվեդեւին` <<Դոմոդեդովո>> օդանավակայանում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ:
Հեռագրում ասված է.
<<Մեծարգո Դմիտրի Անատոլիի,
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովրդի, իշխանությունների եւ անձամբ իմ անունից խորին ցավակցություն եմ հայտնում <<Դոմոդեդովո>> օդանավակայանում տեղի ունեցած հրեշավոր ահաբեկչության բոլոր զոհերի եւ տուժածների ընտանիքներին:
Իմ աջակցությունն եմ հայտնում Ձեզ եւ եղբայրական Ռուսաստանին: Մենք ձեզ հետ միասին կիսում ենք ծանր կորստի ցավը>>:












