Հանդիպում Արցախում
Հունվար 25, 2011թ. 18:00
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունվարի 25-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության զինվորական դատախազ, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գեւորգ Կոստանյանին:
Հանդիպման ընթացքում քննարկվել են զինվորական դատախազության գործունեության ոլորտին առնչվող մի շարք հարցեր:
Հանդիպմանը ներկա էր Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը եւ գլխավոր դատախազ Արշավիր Ղարամյանը:












