Գլխավոր » Լրահոս, Հասարակություն, Տնտեսություն

Ռալֆ Յիրիկյան.«Ապագան երիտասարդներինն է»

Հունվար 25, 2011թ. 18:53

Այսօր ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխամասային գրասենյակում հյուրընկալված աշակերտները ծանոթացել են
ընկերության փորձին ու կառավարման մշակույթին:

Ինչ է հարկավոր տնտեսության զարկերակն զգալու և հաջողված բիզնես գործընթացներ ապահովելու համար: ՎիվաՍել-ՄՏՍ-ի 5-ամյա գործունեությունը երիտասարդներին թույլ է տալիս եզրակացնել, որ հարկավոր է ունենալ գիտելիք, իրազեկվածություն, կառավարման հմտություն և մրցակցության էթիկա:

Ռալֆ Յիրիկյանի դասախոսությունից քաղած ամենակարևոր խորհուրդն այն է, որ երկարաժամկետ կտրվածքում հաջողություն արձանագրելու համար կազմակերպությունը պետք է նախևառաջ արժանանա հասարակության հարգանքին:

«Ապագան երիտասարդներինն է: Ձեզանից շատերը տարիներ անց կարող են ստանձնել որևէ օղակ կառավարելու պատասխանատվություն: Կարևորը որ հարկավոր է հիշել` ընկերության ներսում արժեքային ճիշտ համակարգի կիրառումն է: Գործադրված ջանքերը ցանկալի արդյունք են տալիս միայն այն դեպքում, երբ ընկերության ներսում գործում է միմյանց նկատմամբ հարգանքն ու աշխատանքի հանդեպ նվիրումը»,-ներկաների ուշադրությունը հրավիրեց ընկերության գլխավոր տնօրենը:

ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխամասային շենքում իրականացված շրջայցից հետո, աշակերտներն առավել հստակ պատկերացում կազմեցին ընկերության բաց և արդյունավետ կառավարման մասին:

ArmAr.am


Թեգեր` ,

Դիտել Լրահոս, Հասարակություն, Տնտեսություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն