Գլխավոր » Regions, Զինված ուժեր, Թուրքիա, Լրահոս, Տարածաշրջան, Քաղաքականություն

Մեծ Բրիտանիան եղել է ու կա Թուրքիայի աջակիցը

Հունվար 26, 2011թ. 10:10

turk-anglՕրերս Թուրքիայի պաշտպանության նախարար Վեժդի Գյոնուլը  Անկարայում հանդիպում է ունեցել բրիտանացի իր պաշտոնակից Լայամ Ֆոքսի հետ:

Հանդիպումը եղել է լրագրողների համար փակ: Հանդիպումից հետո կայացած համատեղ մամլո ասուլիսի ժամանակ Գյոնուլը ուրախությամբ հայտնել է, որ հանդիպումը եղել է շատ արդյունավետ:

Հանդիպման օրակարգում արդյունաբերական և ռազմական համագործակցությունն էր: «Թուրքիան մեր կարևորագույն դաշնակիցներից է: Մենք շատ ամուր ընկերություն ունենք: Մենք միասնական պատմություն ունենք: Եվ որն ավելի կարևոր է, ունենք միասնական հետաքրքրություններ»,-ասել է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Ֆոքսը:

Նախարարը հավելել է.«Մենք մշտապես աջակցել ենք ԵՄ-ին Թուրքիայի անդամակցմանը»:


Դիտել Regions, Զինված ուժեր, Թուրքիա, Լրահոս, Տարածաշրջան, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն