Գլխավոր » ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Հասարակություն

Արցախի նախագահը կարևորում է արհմիությունների աշխատանքը

Հունվար 26, 2011թ. 17:00

Նախագահ Բակո Սահակյանը հունվարի 26-ին հանդիպում է ունեցել հանրապետության արհմիությունների ֆեդերացիայի ներկայացուցիչների հետ:

2010 թվականին կատարված աշխատանքերի, առկա խնդիրների եւ անելիքների մասին զեկուցումներով հանդես են եկել արհմիությունների ֆեդերացիայի նախագահ Արա Ղահրամանյանը, շրջանային մարմինների ղեկավարները եւ կառույցի տարբեր ոլորտների պատասխանատուներ:

Երկրի ղեկավարը կարեւորել է արհմիությունների դերը ժողովրդավարական, սոցիալական ուղղվածությամբ շուկայական  տնտեսություն ունեցող երկրների կյանքում` նշելով, որ հենց այս օղակն է շատ ժամանակ կարգավորում աշխատանքի, աշխատողների շահերին վերաբերող բազմաթիվ առանցքային հարցեր:

Նախագահը անհրաժեշտ է համարել նոր թափ հաղորդել արհմիությունների գործունեությանը` ընդգծելով, որ կառաույցի ղեկավար կազմը ավելի ակտիվ դերակատարություն պետք է ունենա երկրի զարգացման մեջ` գործուն մասնակցություն ցուցաբերելով տարբեր միջոցառումներում, այդ թվում նաեւ Նախագահի կողմից կազմակերպվող:

Հանդիպման ավարտից հետո Նախագահը հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն` նվիրված արհմիությունների կողմից բարձրացված հիմնախնդիրներին:

Քննարկված հարցերի լուծման կապակցությամբ Բակո Սահակյանը կոնկրետ հանձնարարականներ է տվել շահագրգիռ մարմինների ղեկավարներին:

Միջոցառումներին մասնակցում էին Արցախի Հանրապետության փոխվարչապետ, ֆինանսների նախարար Սպարտակ Թեւոսյանը, պաշտոնատար այլ անձինք:


Դիտել ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Հասարակություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն