Գլխավոր » Լրահոս, Հասարակություն

Կառավարությունը որոշել է արագ արձագանքել քաղաքացիների հարցերին

Հունվար 27, 2011թ. 15:32

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Նիստից առաջ վարչապետը դիմել է ներկաներին` ընդգծելով  քաղաքացիներին հուզող հարցերին  նախարարությունների արագ արձագանքման կարևորությունը։ Տիգրան Սարգսյանը, մասնավորապես, նկատի է ունեցել ս.թ. հունվար ամսին կենսաթոշակների վճարման հարցում ծագած խնդիրները, որոնց վերաբերյալ պարզաբանում է տվել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը (վարչապետի ներածական խոսքը և նախարարի պարզաբանումը կայքում տեղադրվում են առանձին)։ Այնուհետև հաստատելով օրակարգը, կառավարությունը ձեռնամուխ է եղել որոշումների նախագծերի քննարկմանը։

ArmAr.am


Դիտել Լրահոս, Հասարակություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն