Գլխավոր » Լրահոս

«Արտագերս» երեկոյան դպրոցը սկսում է իր դասընթացները

Հունվար 31, 2011թ. 14:15

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
«Պրոսպեկտուս» տարածաշրջանային եւ քաղաքական հետազոտությունների կենտրոնը ՀՀ Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության աջակցությամբ անցկացնում է «ԱՐՏԱԳԵՐՍ» շարքից
ԵՐԵԿՈՅԱՆ 2-րդ ՄԻՋԱՌԱՐԿԱՅԱԿԱՆ ԴՊՐՈՑԸ «Հայկական քաղաքակրթություն. անցյալը, ներկան ու հեռանկարները» խորագրով:


Հայոց պատմության, Հայոց լեզվի, Հայ առաքելական եկեղեցու, Հայոց ռազմարվեստի, հայկական ավանդույթների, մտածողության, վարքաբանական նորմերի և այլ բնութագրիչների մասին համապարփակ գիտելիքները պետք է դառնան ամեն հայ երիտասարդի ինքնագիտակցության բաղադրիչ։

2009թ.-ից մեկնարկած «ԱՐՏԱԳԵՐՍ» միջառարկայական (միջդիսցիպլինար) երեկոյան դպրոցների շարքը կոչված է հնարավորինս լուծելու այս խնդիրը։

Երեկոյան դպրոցի թեմատիկ ուղղությունները ներառում են հետևյալ խնդիրները. Հայկական քաղաքակրթության պատմամշակութային, հոգևոր ակունքները, հայկական ինքնության պահպանման հիմնախնդիրը, Հայոց Ազգային նախագծի ժամանակակից դիսկուրսը, Հայության զարգացման հայեցակարգը և այլ հարցեր։

Դպրոցը նախատեսված է 18–35 տարեկան՝ հասարակական գիտություններ ուսումնասիրող ուսանողների և երիտասարդ մասնագետների համար: Նկատի կառնվեն դիմորդի՝ համակարգչից ու համացանցից օգտվելու բազային հմտությունները, օտար լեզուների իմացությունը:

Դասընթացները տեղի կունենան Երևանում, սույն թվականի փետրվար 18-ից մարտի 18-ը, սկիզբը՝ ժամը 19.00-ին, տևողությունը՝ 2 ժամ։

Դասընթացները վարում են քաղաքագիտության, պատմության, էթնոհոգեբանության, սոցիոլոգիայի, առաջատար մասնագետներ: Դասախոսություններին զուգահեռ կանցկացվեն կինոդիտումներ, գործնական աշխատանքներ և քննարկումներ: ԵՐԵԿՈՅԱՆ ԴՊՐՈՑՆ ԱՆՎՃԱՐ Է:

Մասնակիցները կընտրվեն մրցութային սկզբունքով` ներկայացված դիմումի (կցված է) և հարցազրույցի արդյունքների հիման վրա: Հարցազրույցին կհրավիրվեն միայն ընտրության առաջին (դիմումի) փուլն անցած դիմորդները: Մրցույթը շահած յուրաքանչյուր մասնակցի ներկայությունը բոլոր դասերին պարտադիր է: Դպրոցը հաջողությամբ ավարտածները կստանան ՎԿԱՅԱԿԱՆ:

Լրացված դիմումներն ուղարկել artagers@post.com հասցեով մինչև ս/թ փետրվարի 10-ը, ժամը՝ 18.00 կամ ներկայացնել “Գլաձոր” համալսարան (հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Գր.Լուսավորչի 7/1, սենյակ 301)։

Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել՝

091 38 22 66 (Թամարա Վարդանյան/պ.գ.թ.), 094 46 15 87 (Սուրեն Մանուկյան/պ.գ.թ.)

Դիմումները կարող եք ներբերել նաև http://artagers.livejournal.com/

ArmAr.am


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն