Գլխավոր » Լրահոս

«Զարգացման հայկական գործակալություն» ՓԲԸ խորհրդի հերթական նիստը

Փետրվար 1, 2011թ. 17:15

Կառավարությունում այսօր կայացել է «Զարգացման հայկական գործակալություն» փակ բաժնետիրական ընկերության խորհրդի նիստ, որը վարել է վարչապետ, խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանը։

Օրակարգի առաջին հարցով «ԶՀԳ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռոբերտ Հարությունյանը զեկուցել է նախորդ նիստում տրված հանձնարարականների կատարման ընթացքի վերաբերյալ:

Խորհրդի անդամների ուշադրությանն է ներկայացվել գործակալության 2010թ. տարեկան գործունեության հաշվետվությունը։ Մասնավորապես, իր զեկույցում Ռոբերտ Հարությունյանն անդրադարձել է  հաշվետու տարվա ընթացքում ներդրումների ներգրավման ու արտահանման խթանման ուղղությամբ իրականացված ծրագրերին և գործակալությունում իրականացվող բարեփոխումների ծրագրի շրջանակում կատարված աշխատանքների արդյունքներին: Նա տեղեկացրել է, որ 2010թ. գործակալության կողմից իրականացվել են ծրագրերի նախապատրաստման, հնարավոր ներդրողների որոնման և նրանց հետ բանակցությունների վարման, տեղեկատվական ու կազմակերպչական օժանդակության աշխատանքներ: Ներկայացված հաշվետվությունը հաստատվել է  «Զարգացման հայկական գործակալության» խորհրդի կողմից:

Մեկ այլ հարցով քննարկվել և հավանության է արժանացել «Զարգացման հայկական գործակալություն» ՓԲԸ-ի 2011թ. միջոցառումների ծրագիրը, որով նախատեսվում է ծրագրերի իրականացում մի շարք թիրախային ոլորտներում արտահանման խթանման, գործարար և ներդրումային միջավայրի բարելավման ու ՏՏ ոլորտի զարգացման ուղղությամբ։

Ինչպես տեղեկացնում է Կառավարության տեղեկատվության և հսարակայնությանհետ կապերի վարչությունը, նիստում հաստատվել է նաև գործակալության 2011թ. ֆինանսական ծախսերի նախահաշիվը: Կառավարության ղեկավարը հանձնարարել է «ԶՀԳ» ՓԲԸ գլխավոր տնօրենին 2011թ. ծախսերի հիմնավորումներն ուղարկել ՀՀ ֆինանսների նախարարություն:

ArmAr.am


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն