Գլխավոր » Լրահոս

Կբարելավվի Արցախի մայր բուհի հանրակացարանի պայմանները

Փետրվար 1, 2011թ. 17:55

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի մոտ փետրվարի 1-ին տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն` նվիրված Արցախի պետական համալսարանի հանրակացարանի կենցաղային պայմանների բարելավման հիմնախնդրին:

Զեկույցով հանդես է եկել բուհի ռեկտոր Ստեփան Դադայանը:

Երկրի ղեկավարը նշել է, որ ժամանակակից պայմաններին համապատասխան հանրակացարանի առկայությունը հանդիսանում է ուսման գործընթացի կարեւորագույն բաղադրամասերից մեկը:

Բակո Սահակյանը համապատասխան հանձնարարականներ է տվել շահագրգիռ մարմինների ղեկավարներին` մայր բուհի հանրակացարանի պայմանների բարելավման նպատակով համակողմանի ծրագրեր մշակելու ուղղությամբ:

Խորհրդակցությանը մասնակցում էին վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:

ArmAr.am


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն