Գլխավոր » Լրահոս, Հասարակություն

«Սարդարապատը» բնապահպանական խնդիրների շուրջ

Փետրվար 2, 2011թ. 12:30

SardarapatՓետրվարի 1-ին «ՄԻԺԻ» գրասենյակում տեղի ունեցավ «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի կողմից ստեղծվելիք Ազգային Խորհրդարանի «Բնապահպանության» հանձնաժողովի անդրանիկ նիստը:

Բնապահպանական ամբողջական հայեցակարգ ստեղծելու անհրաժեշտությունից ելնելով քննարկման մասնակիցների կողմից առաջարկվեց ուսումնասիրել գոյություն ունեցող հայեցակարգերն ու ծրագրերը:

Հանձնաժողովի մասնակիցները փաստեցին, որ Հայաստանի բնապահպանական հիմնախնդիրների լուծումը սերտորեն առնչվում են Հայաստանում առկա տնտեսական և քաղաքական կառավարման համակարգի հետ, և ի վերջո միայն քաղաքական համակարգի փոփոխությունը հնարավորություն կտա համակարգային լուծումներ տալ բնապահպանական հիմնախնդիրներին:

Այդուհանդերձ կարևորվեց նաև այն հանգամանքը, որ առկա իրողությունների պայմաններում հասարակական, բնապահպանական տարբեր կազմակերպություններ և անհատներ պայքար են մղում հանրապետությունում բնապահպանական լրջագույն աղետներից խուսափելու համար:

Մասնակիցների կարծիքով այս հանձնաժողովը կարող է նաև գործնական օժանդակություն ցուցաբերել բնապահպանական նախաձեռնություններին տեղեկատվական և խորհրդատվական ոլորտներում:

ArmAr.am


Դիտել Լրահոս, Հասարակություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն