Գլխավոր » Թուրքիա, Լրահոս

Համաձայնագիր Թուրքիայի ու Ղրղզստանի միջև

Փետրվար 2, 2011թ. 15:02

Թուրքիան և Ղրղզստանը համաձայնության են եկել մուտքի արտոնագրման համակարգի վերացման մասին: Այս մասին այսօր ասուլիսի ժամանակ հայտնել է Ղրղզստանի վարչապետ Ալմազբեկ Ատամբաևը Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ երկկողմ հանդիպումից հետո: Ինչպես նշել է Ատամբաևը, բանակցությունները շատ արդյունավետ են եղել. «Կարևոր արդյունք էր միջպետական խորհրդի ստեղծումը: Առաջին նիստը ծրագրված է մարտին Թուրքիայում: Նրա գլխավոր խնդիրն է աջակցել Ղրղզստանում ընթացող բարեփոխումներին և ներդրումների գրավմանը»,- ասել է Ատամբաևը:

Նա ընդգծել է, որ առանց արտոնագրման մուտքի թույլտվություն առաջին փուլում կտրվի 90 օրվա համար, իսկ մինչև 2011 թիվը ծրագրվում է ամբողջությամբ վերացնել այն:

ArmAr.am


Դիտել Թուրքիա, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն