Գլխավոր » Society, Արևմտյան Հայաստան, Լրահոս

Գամառ ջոբա, էրմանի գյալդի

Փետրվար 7, 2011թ. 09:00

Ի պատասխան «Ազգ» օրաթերթի

Aram_MkrtchyanԵրկպալատ խորհրդարանի ժանգոտված գաղափարը ութ տասնամյակ հետո նորից մեծ արագությամբ շրջապտույտ սկսեց: Թե ինչի համար է  նետվել  հրապարակ այնքան ել կարևոր չէ և այստեղ   փառք ու պատվի նշույլ անգամ  չկա և հումորն էլ տեղին չէ:  Որևէ հաշվարկ չկա,  հերթական  իմիտացիա է գնում, իսկ միտումը նորից փող կորզելն է: Շատ հետաքրքիր կլիներ իմանալ,  իսկ ինչ էիք դուք կանխատեսում և այդ ի՞նչ  լաբարատորիա եք ներկայացնում, որը չի կարողանում հաշվարկել ենթադրյալ արձագանքները, իսկ ի՞նչ էր կանխատեսում Ձեր լաբարատորիան:

Շատ հետաքրքիր է անանուն հեղինակի հռչակագրի մատուցման ձևը, սա ինձ հիշեցրեց ԽՍՀՄ-ի տարածքում հեռարձակվող Ամերիկայի Ձայն ռադիօկայանի լրատվության մոդելը, որը նյութը ներկայացնում էր այս նախաբանով «ասում են, իբր թե նրանց ասելով, որ…» և մատուցվում էր նյութը: Այս դեպքում  անանուն հեղինակը սկսում է «թե` այսպես ու այսպես» և կատարում մեջ բերում հռչակագրից: Ապա օգտագործում  «նալլաթ քեզի չար սատանա» դարձվածքին համարժեք և մի քիչ ել կոլորիտային «Իյա, հո սխալ չհասկացա՞նք» և աթոռակիր պաշտոնյայի  հատուկ տրամաբանությամբ սկսում է մտմտալ փշաքաղեցնող թղթի շուրջ: Ժանրին հատուկ տրամաբանությամբ հռչակագիրը վերածվեց «փշաքաղեցնող թղթի» և փոխաբերական իմաստով նմանեցվեց սատանայի հանդիպումը խաչի հետ : Եվ առաջ եկավ  հանրահայտ հայի հարցը  «էս որտե՞ղ պըտի քցեն»: Հեղինակը հարցի տրամաբանական պատասխանը չգտնելով, ի լուր հայատարարում է. «Չէ, չէինք սխալվել, «Ազգին» ուղարկվածը իրոք հռչակագիր էր` Արեւմտյան Հայաստանի հայերի Ազգային խորհրդի կողմից վտարանդի կառավարության ստեղծման մասին»:

Մեր խառնված հեղինակը «ափալ թափալ», Վերգոյի տրամաբանությամբ, շարունակում է «Ո՞ր կառավարության, ո՞ր թվին վտարման մասին է խոսքը», լրիվ Պանիկովսկյան հարցադրում: Մեր անհայտ հեղինակը նորից «ափալ -թափալ փշաքաղեցնող թուղթը» դարձնում է փոքրատառով 5-էջանոց  հռչակակգիր և գլուխգործոց հայտարարում ամենավերջին կետը` «օ մեին  գօթ»-ի փոխարեն  օգտագործելով «գողական աշխարհին»  հատուկ լակոնիզմը «Ճի՞շտ» :

Քեֆս բերեց վերջի պարբերությունը «Դե, գիտեք ինչ, տղայական ռոմանտիզմը սահման ունի, էդ երբ նստեցինք, աշխարհի հայերի ներկայացուցչներով քննարկեցինք, որ հիմա էլ կառավարություն ենք կազմում եւ այն էլ վտարանդի»:  Մեր անհայտ հեղինակին հիշեցնեմ, հայ ժողովրդական բանահյուսությունը ասում է «յոթ տերտերով աղջկան կնքեցին անունը դրեցին Կարապետ»: Հեղինակի հետ համաձայն եմ մեկ կետում, «իրոք, մի քանի տարի ծամելը» հեչ լավ չէ,  հատկապես, եթե այն արվում է կրավորական ձևով:

Հիմա Գյուլի հետ կապված.  ձեր տարբերակը արդեն չի աշխատում, քանի որ «Կիկոսի Մահը» վաղուց հայտնի է : Ծիծաղի տան հեղինակի ականջը կանչի, կասեր «հարգանքներով իսկական, Արամայիս Սահակյան», բա ախպերս…..

Իսկ հիմա ավելի լուրջ,  դրվել է վերջակետ բոլոր իմիտացիաներին   ա’յս ՀՌՉԱԿԱԳՐՈՎ ,

Ով քնած է արթուն կացեք,

Ով արթուն է ելեք կանգնեք:

Ով զարթնել է ուշիմ կացեք,

Հետո չասեք մեր հոր ոսկին

Օտար չափեց, խաբար չեղանք:

Արամ Մկրտչյան, Գերմանիա

ArmAr.am


Դիտել Society, Արևմտյան Հայաստան, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն