Գլխավոր » Լրահոս, Հոգևոր

Մայր Աթոռը հերքում է

Փետրվար 7, 2011թ. 13:59

«Հրապարակ՚»օրաթերթի փետրվարի 5-ի համարում ՙՖրանսիայի հայ համայնքը դժգոհ է Էջմիածնից՚ հոդվածում տեղ գտած մտահոգություններն անհիմն են և չեն համապատասխանում իրականությանը:
Այս առնչությամբ տեղեկացնում ենք, որ 2009թ. նոյեմբերին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում գումարված Թեմական-ներկայացուցչական ժողովում թեմերից ժամանած առաջնորդները և աշխարհական պատվիրակները հաստատեցին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բոլոր թեմերի համար տիպային կանոնադրություն, որտեղ հստակեցվեցին թեմական-եկեղեցական կանոնադրությունների հիմնական սկզբունքները:
Այդ թվականից ի վեր բոլոր թեմերում աշխատանք է տարվում, որպեսզի միօրինակության բերվեն թեմական և ծխական կանոնադրությունների հիմնական սկզբունքները: Ֆրանսիայի Հայոց թեմի պարագային ևս վերատեսության է ենթարկվելու թեմական կանոնադրությունը, որպեսզի Եկեղեցու սկզբունքներին հակասող կանոնադրական հոդվածները փոխարինվեն Թեմական-ներկայացուցչական ժողովի կողմից որդեգրած՝ Եկեղեցու ավանդությանն ու կանոններին համահունչ հոդվածներով:
Հերյուրանք է նաև այն, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը ցանկանում է. ՙձեռք գցել Սփյուռքի եկեղեցիների ֆինանսներին և ինքը տնօրինել դրանք՚: Վերոհիշյալ թեմական տիպային կանոնադրության համաձայն, որը հաստատված է Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից, թեմական և ծխական կալվածքները համարվում են համայնքի սեփականություն:
Վստահ ենք, որ Ֆրանսիայի Հայոց Թեմի առաջնորդի և պատկան կառույցների աշխատանքի արդյունքում կփարատվեն Ֆրանսիայի մեր հայ համայնքում տեղ գտած թյուրըմբռնումներն ու մտահոգությունները:


Դիտել Լրահոս, Հոգևոր բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն