Թուրք-սիրիական մերձեցումը շարունակվում է
Փետրվար 7, 2011թ. 17:01
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կիրակի օրը Հալեպում հանդիպում է ունեցել Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի հետ:
Հանդիպման ավարտից հետո հրապարակվել է համատեղ հայտարարություն, որում նշվել է ղեկավարների գոհունակությունը երկու երկրների հարաբերությունների զարգացման բարձր մակարդակի վերաբերյալ: Հաստատվել է համատեղ գործունեության և երկրների դիրքորոշումների համակարգման շարունակման կարևորությունը: Քննարկվել են միջազգային վերջին իրադարձությունները, մասնավորապես, իրավիճակը Եգիպտոսում: Հանդիպմանը ներկա են գտնվել նաև երկու երկրների ԱԳ նախարարները, այլ բարձրաստիճան ներկայացուցիչներ:
ArmAr.am












