Գլխավոր » Լրահոս, Հոգևոր

ԵՀԽ Կենտրոնական Կոմիտեի ժողովը Ժնևում

Փետրվար 22, 2011թ. 12:47

Փետրվարի 16-22-ը, Ժնևում (Շվեյցարիա), գումարվեց Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի Կենտրոնական Կոմիտեի հերթական ժողովը: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ ժողովին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը ներկայացրեցին Տ. Վիգեն արքեպիսկոպոս Այքազյանը և տիկ. Փոլա Դևեջյանը, Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունը ներկայացնում էին Տ. Նարեկ արքեպիսկոպոս Ալամեզյանը և դոկտ. Նորա Պայրագտարյան-Գապագյանը: Ժողովին որպես քարտուղար մասնակցեց նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Դիվանատան աշխատակից Տ. Սիփան աբեղա Գևորգյանը:
Ժողովում քննարկվեցին Յամայկայում կայանալիք Միջազգային էկումենիկ խաղաղարար համաժողովի նախապատրասման աշխատանքներին, Մերձավոր Արևելքում քրիստոնյաների վիճակին և ԵՀԽ-ի միջազգային կառույցներում առաջարկվող փոփոխություններին առնչվող հարցեր:
Կենտրոնական կոմիտեն անդրադարձավ նաև Միջին Արևելքում ծավալվող իրադարձություններին: ԵՀԽ գլխավոր քարտուղար Օլավ Տվեյտը իր խոսքում ընդգծեց Յամայկայի համաժողովի կարևորությունը, որը պետք է ամրապնդի եկեղեցիների միացյալ ջանքերը հանուն բռնության հաղթահարման: Նա նաև նշեց, որ եկեղեցիները կարևոր դերակատարություն պետք է ունենան Միջին Արևելքում խաղաղության ու արդարության ամրապնդման հարցում:


Դիտել Լրահոս, Հոգևոր բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն