Գլխավոր » TOP, Լրահոս

Քաղաքական վենդետտա չեկիստական ոճով

Փետրվար 26, 2011թ. 16:50

Postanjyan1Երեկ` ժամը 23:00-ին, Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանը կայացրեց որոշում, որով բավարարվեց Տիգրան Փոստանջյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու ԱԱԾ քննիչի որոշումը:
Դատական նիստի ընթացքում դատարանի շենքի առջև տեղի էր ունենում բողոքի ցույց, որի բազմաթիվ մասնակիցները իրենց աջակցությունն էին հայտնում ՀՀ ԱԺ “Ժառանգություն” խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի եղբորը:
Դատարանի որոշումը, ի թիվս բազմաթիվ այլ դրույթների, հակասում է ՀՀ Քրեական Դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածին, որում ասվում է, որ մեղադրյալին կարելի է կալանավորել, միայն եթե իրական վտանգ կա, որ նա կխոչնդոտի արդարադատությանը, կամ կկատարի հանցագործություն: Բացի այդ, համաձայն նույն օրենսգրքի 190-րդ հոդվածի կաշառք ստանալու փաստով քրեական գործի վարույթը պետք է վարեն ՀՀ Ոստիկանության քննիչները, այն դեպքում երբ Տիգրան Փոստանջյանի գործը վարում են ԱԱԾ քննիչները:
Վերջին փաստը ակնհայտորեն վկայում է այն մասին, որ Տիգրան Փոստանջյանի հետապնդումները հրահանգված են իշխանական ամենաբարձր ատյաններից և որ դրանց իրականացման համար բավարար չէին ոստիկանապետական մեթոդները, այլ պետք էին առավել կոշտ ու օրենք
առհամարող` ստալինա-դերժինսկիական մեթոդներ:
Տեղի ունեցողը բացառապես քաղաքական վենդետտա է Զարուհի Փոստանջյանի եւ «Ժառանգություն» կուսակցության նկատմամբ, իսկ Տիգրան Փոստանջյանը քաղաքական պատանդ է: Սակայն վարչակարգի այս քստմնելի ջանքերը սին են. մենք միայն չենք գնալու որևէ զիջման, այլև
շարունակելու ենք պայքարը հանուն Հայաստանի ժողովրդավարացման եւ ազգային խնդիրների լուծման:

“Ժառանգություն” կուսակցության լրատվական ծառայություն


Դիտել TOP, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն