Գլխավոր » Թուրքիա, Լրահոս, Տարածաշրջան

Թուրքիայի վարչապետը գնացել է Գերմանիա և Բելգիա

Փետրվար 28, 2011թ. 13:30

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը  մինչև մարտի 1-ը  հանդիպումների շարք կանցկացնի Գերմանիայում և Բելգիայում: Գերմանիա կատարվելիք այցի շրջանակներում Էրդողանը Հաննովերում Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ կմասնակցի CeBIT տոնավաճառի շնորհանդեսին: Գերմանիայում քննարկվելու են տնտեսական, առևտրային, քաղաքական հարցեր, Թուրքիայի անդամակցությունը ԵՄ-ին, զարգացումները Կիպրոսում և այլ խնդիրներ:

Մարտի 1-ին Էրդողանը Եվրոպական Հանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզոյի հրավերով կմեկնի Բելգիա: Վարչապետը հանդիպումներ կունենա Բարոզոյի, Եվրոպական Խորհրդի նախագահ Հերման Վան Ռոմպեյի հետ: Բրյուսել այցի շրջանակներում կքննարկվեն ԵՄ-Թուրքիա բանակցությունների ընթացքը, նրանց հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային խնդիրներ: Էրդողանը Թուրքիա-Բելգիա երկկողմ հարաբերությունները քննարկելու նպատակով հանդիպում կունենա նաև Բելգիայի վարչապետ Իվ Լետերմի հետ:

ArmAr.am


Դիտել Թուրքիա, Լրահոս, Տարածաշրջան բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն