Գլխավոր » Լրահոս

Միջազգային հանրության տեսակետները հայ-թուրքական հարաբերությունների բարելավման վերաբերյալ

Սեպտեմբեր 29, 2009թ. 18:30

Միջազգային հանրությունը բարձր է գնահատում Հայաստանի և Թուրքիայի միջև սկսված բանակցային գործընթացը:

ԱՄՆ-ի պետքարտուղարի` Եվրոպայի եւ Եվրասիայի գծով տեղակալ Ֆիլիպ Գորդոնը Նյու Յորքում կայացած թուրք – ամերիկյան և հայ – ամերիկյան բանակցությունների ընթացքում հայտարարել է, թե ճիշտ կլինի, որ Հայաստանի նախագահ Ս. Սարգսյանը պատասխան այցով մեկնի Թուրքիա: Ըստ դիվանագետի, եթե Սարգսյանը ֆուտբոլային հանդիպմանը ներկա գտնվելու նպատակով մեկնի Թուրքիա, ապա դա լավ նշան և ևս մեկ ապացույց կլինի, որ երկու երկրները մերձենում են, ինչը շատ կարևոր է տարածաշրջանի կայունության համար:

Միացյալ Նահանգների Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Ռիչարդ Լուգարն էլ,  Վաշինգտոնում խոսելով հայ-թուրքական հարաբերությունների մասին, ասել է, որ հայ – թուրքական արձանագրությունները պատմական նշանակություն ունեն երկու պետությունների և ողջ աշխարհի համար: Նա հույս է հայտնել, որ Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների զարգացման ընթացքում որևէ խոչընդոտ չի առաջանա և որ երկու երկրների պատմաբանների համատեղ հանձնաժողովը կկարողանա հարթել 1915 թվականի իրադարձությունների վերաբերյալ ունեցած տարաձայնությունները:

Իսկ Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Լուիս Մարիա դե Պուիգը, Ստրասբուգում բացելով աշնանային նստաշրջանը,  անդրադարձել է Հայաստան Թուրքիա հարբերությունների բարելավման գործընթացին և շեշտել, որ արձանագրությունների ստորագրումը կարևոր քայլ է երկու երկրների համար: Պուիգը վստահ է, որ հայ-թուրքական հարաբերություններում վերջապես խաղաղություն է հաստատվելու, ավելին, օրինակ է ծառայելու այլ երկրների համար:

ArmAr.am


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն