Գլխավոր » Լրահոս, Հասարակություն

Փոխոստիկանապետը ձեռք է բարձրացրել Զարուհի Փոստանջյանի վրա

Մարտ 3, 2011թ. 12:00

Բացօթյա առեւտրով զբաղվողները բողոքի ակցիա են կազմակերպել կառավարության շենքի առջեւ: Ոստիկաններ փորձել են ցրել ցուցարարներին, նույնիսկ ուժ կիրառելով ցույցին միացած «Ժառանգություն» խմբակցության պատգամավորներ Անահիտ Բախշյանի, Զարուհի Փոստանջյանի եւ Արմեն Մարտիրոսյանի նկատմամբ:

Լրատվամիջոցների տեղեկացմամբ,  ոստիկանները` Երեւանի փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանի գլխավորությամբ, հարձակվել են ակցիայի մասնակիցների վրա: Փոխոստիկանապետ Մելքոնյանն իրեն թույլ է տվել անգամ հարվածներ հասցնել Զարուհի Փոստանջյանին:

Այս պահին «Ժառանգության» պատգամավորներ Արմեն Մարտիրոսյանը, Ստյոպա Սաֆարյանն ու Զարուհի Փոստանջյանը պահանջում են հանդիպում վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ:

ArmAr.am


Դիտել Լրահոս, Հասարակություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն