Ռուսաստան-Թուրքիա նոր համագործակցություն
Մարտ 4, 2011թ. 10:16
Ռուսաստանը և Թուրքիան ծրագրում են այս տարվա մարտի 4-ին` ռուս-թուրքական միջկառավարական հանձնաժողովի նիստի ընթացքում, ստորագրել փաստաթուղթ Սամսուն-Ջեյհան նավթամուղի ծրագրի շուրջ համագործակցության շարունակման վերաբերյալ:
«Մենք պատրաստվում ենք ստորագրել նրանց հետ փաստաթուղթ Սամսուն-Ջեյհանի վերաբերյալ հետագա գործողությունների ընթացակարգի տեսանկյունից, ինչը նախատեսում է տնտեսական մոդելի որոշում»,-ասել է ՌԴ էներգետիկայի նախարար Սերգեյ Շմատկոն:
ArmAr.am












