Գլխավոր » Ադրբեջան, ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Քաղաքականություն

Մինսկի խմբի այլընտրանքը չկա

Մարտ 4, 2011թ. 12:43

filip-gordon2Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում օրերս կայացած միջազգային անվտանգության վերաբերյալ 2011թ. գիտաժողովի ժամանակ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի օգնական Ֆիլիպ Գորդոնին  հարց է ուղղել ադրբեջանցի մասնակիցներից մեկը, ասելով, որ ինքը շատ հիասթափված է,  քանի որ բավական երկար ժամանակ է ինչ արցախյան հակամարտության կարգավորման  բանակցություններում որպես միակ  ձեւաչափ գործում է Մինսկի խումբը, որն արդյունավետ չէ,  արդյո՞ք այլընտրանքային բանակցային ուղիներ չկան հարցի կարգավորման համար:

Ի պատասխան Գորդոնը նշել է, որ ինքն ըմբռնումով է մոտենում գիտաժողովի այս մասնակցի հիասթափությանը, ապա շարունակել է. «Հակամարտությունը սառեցված է համարվում, բայց հաճախ են սահմանային գծերում տեղին ունենում հրադադարի խախտման միջադեպեր, լինում են զոհեր: Կարող է ինչ-որ սխալ հաշվարկների հետեւանքով հակամարտությունը սառից տաքի վերածվի, եւ անհրաժեշտ է կանխել նման սցենարը: Բայց ես այն  կարծիքին չեմ, որ խնդիր պետք է Մինսկի խմբի մեջ փնտրել: Եթե մենք զգայինք, որ կարող է այլ, ավելի արդյունավետ ձեւաչափ լինել, ապա կքննարկեինք: Սակայն ԱՄՆ-ը կարծում է, որ Մինսկի խումբը շատ լավ է աշխատում: Այն մեծ աշխատանք է տանում, որպեսզի հաղթահարվեն առկա անհանգստությունները եւ տարաձայնությունները»: Գորդոնը նշել է, որ իրենք գործընթացում առաջընթաց գրանցում են:

ArmAr.am


Դիտել Ադրբեջան, ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն