Գլխավոր » Regions, Ադրբեջան, Լրահոս, Քաղաքականություն

Ադրբեջանի հերթական սադրանքը Սոչիի նախաշեմին

Մարտ 5, 2011թ. 11:25

azr.ՀՀ ԱԳՆ մամլո քարտուղար Տիգրան Բալայանի մեկնաբանությունը ադրբեջանցի դիպուկահարի գնդակից Արցախի պաշտպանության բանակի զինվորին սպանելու կապակցությամբ

Այսօր Ադրբեջանը հերթական սադրիչ գործողությունն է իրականացրել Արցախի հետ շփման գծում՝ դիպուկահարի կրակոցով սպանելով Պաշտպանության բանակի զինվորի:

ՌԴ Նախագահի նախաձեռնությամբ եւ ներկայությամբ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների Սոչիում կայանալիք հերթական հանդիպման նախաշեմին, միջազգային հանրության, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ՝ դիպուկահարներին շփման գծից դուրս բերելու վերաբերյալ շարունակական կոչերին համաձայնելու եւ իրագործելու փոխարեն, Ադրբեջանը գնում է հերթական սադրանքին փորձելով լարել մթնոլորտը` Նախագահական հանդիպումից առաջ:

Ադրբեջանի այս պահվածքը պետք է արժանի արձագանք ստանա միջազգային հանրության կողմից:

ArmAr.am


Դիտել Regions, Ադրբեջան, Լրահոս, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն