Մի հստակեցման անհրաժեշտություն
ՄԱԿ-ը մեղադրում է Լիբիայի իշխանություններին՝ մարդկության դեմ հանցագործություն կատարած լինելու մեջ:
Մտքերն արտահայտվում են բառերի միջոցով: Հետևաբար, ճիշտ բառի կամ բառակապակցության գործածումը վճռորոշ է մտքի ճշգրիտ ընկալման համար: Առավել ևս, երբ խոսքը վերաբերում է բառերի նկատմամբ այնպիսի զգայուն ոլորտների, ինչպիսիք են միջազգային հարաբերությունները կամ միջազգային իրավունքը:
Օրերս Միջազգային քրեական դատարանի գլխավոր դատախազը հայտարարել է, որ հետաքննելու է Մուամար Քադաֆիի ու նրա շրջապատի գործունեությունը և պատասխանատվության է ենթարկելու «քաղաքացիական բնակչության ջարդերի համարե: Դատախազը նշյալ անձանց գործունեությունը որակել է որպես “crime against humanity”:
Չնայած “crime(s) against humanity” բառակապակցության թարգմանությունը հաճախ է գործածվում հայերենում, քանի որ առնչվում է նաև ցեղասպանություն հանցատեսակի հետ, այսուհանդերձ, գրեթե միշտ, սխալ է թարգմանվում: Այն թարգմանվում է որպես «մարդկության դեմ հանցագործություն/ներ/ե, թեև ճիշտ թարգանությունն է «հանցագործություն/ներ/ ընդդեմ մարդկայնությանե կամ «մարդկայնության դեմ ուղղված հանցագործություն/ներ/ե:
Մարդկության և մարդկայնության միջև էական տարբերություն կա: Մարդկությունը բոլոր մարդկանց ամբողջական, ըստ էության վերացական, համախումբն է (humankind, mankind, человечество), իսկ մարդկայնությունը մարդուն բնորոշ հատկանիշ, վարքականոնային պահվածք է (humanity, человечность): Վերջինիս շարքում հայերենում ունենք մարդկային, անմարդկային բառերը:
Անգլերեն “humanity” բառը հայերենում կարող է նշանակել և՜ մարդկություն, և՜ մարդկայնություն: Նույնը ռուսերենում՝ человечество և человечность: Կարծում եմ, որ բուն սխալը հայերեն է սպրդվել ռուսերենից, քանի որ ռուսերենում էլ են այն մեծ մասամբ սխալ գործածում: Արդարության համար պետք է նշել, որ սխալը հիմնականում լրագրության որոլտում է, իսկ որակյալ իրավաբանները (օրինակ՝ ՌԴ նախագահ Մեդվեդևը) կամ բարձրակարգ դիվանագետները (օրինակ՝ ՌԴ արտգործնախարար Լավրովը) գործածում են ճիշտ՝ «преступление против человечностиե ձևը: Օրինակ, “Действия ливийских властей по разгону демонстрантов могут рассматриваться как преступление против человечности. Уничтожение гражданского населения должно быть прекращено”, – говорится в специальном заявлении президента России Дмитрия Медведева, опубликованном 25 февраля. Կամ՝ “Для деяний, квалифицированных трибуналом в Нюрнберге как преступления против человечности, срока давности нет и быть не может”, – подчеркнул Лавров.
Միջազգային իրավունքին վերաբերող բոլոր ամենահեղինակավոր և ուղենշային հրատարակու¬թյունները humanity բառը միանշանակորեն թարգմանում են՝ մարդկայնություն, человечность: Դրանցից որպես կարևորագույն օրինակներ կարելի է նշել երկու աշխատություն՝ ՄԱԿ-ի հովանու ներքո պատ¬րաստված Զինված հակամարտությունների և միջազգային մարդասիրական կազմակերպությունների օրենքի եզրաբանական ձեռնարկը (14(B)¢161) և Միջազգային հանրային իրավունքի (խաղաղության) և միջազգային կազմակերպությունների եզրաբանական ձեռնարկը (6(B1)¢273):
Անհրաժեշտ եմ համարում նաև նշել, որ «մարդկայնության դեմ հանցագործությունե (crime against humanity) բառակապակցությունն առաջին անգամ գործածվել է 1915թ. մայիսի 24-ին, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Ռուսաստանի համատեղ հայտարարության մեջ՝ Օսմանյան կայսրության կողմից հայերի բնաջնջման քաղաքականությունը որակելիս:
Հուսանք, որ այս բացատրությունից հետո հայ լրագրողները, ինչպես նաև քաղաքագետներն ու դիվա¬նագետները, կգորածածեն միայն ճիշտ՝ մարդկայնության դեմ հանցագործություն/ներ/ ձևակերպումը:
Արա Պապյան, «Մոդուս Վիվենդիե կենտրոնի ղեկավար
ArmAr.am












