Գլխավոր » Լրահոս, Քաղաքականություն

Սոչիում հանդիպեցին ՀՀ-ի, ՌԴ-ի, և Ադրբեջանի նախագահները

Մարտ 5, 2011թ. 19:20

2Ռուսաստանի Դաշնության Սոչի քաղաքում այսօր տեղի է ունեցել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը:  ՌԴ նախագահի հրավերով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ անցկացվող հերթական բանակցությունների ժամանակ զրուցակիցները մտքեր են  փոխանակել անցյալ տարի Աստրախանում ընդունված համատեղ հայտարարության իրականացման ընթացքի վերաբերյալ:

Եռակողմ հանդիպումից հետո, նախագահների բանակցությունները շարունակվել են նաև աշխատանքային ճաշի ժամանակ: Նախագահներն այնուհետև  այցելել են Սոչիի լեռնադահուկային հանգստավայրերից մեկը:

Եռակողմ հանդիպման արդյունքում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ:


Դիտել Լրահոս, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն