Գլխավոր » Ադրբեջան, ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Քաղաքականություն

ՀՀ, ՌԴ, Ադրբեջանի նախագահների համատեղ հայտարարությունը

Մարտ 5, 2011թ. 19:30

DAV_1568Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության,  Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի Հանրապետության նախագահների համատեղ հայտարարությունը

Հայաստանի Հանրապետության,  Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի Հանրապետության նախագահները ՌԴ նախագահի հրավերով  2011թ. մարտի 5-ին հանդիպեցին Սոչիում և հանգամանորեն քննարկեցին Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ընթացքն ու հեռանկարները:

Քննարկելով 2010թ. հոկտեմբերի 27-ին Աստրախանում ընդունված  եռակողմ հայտարարության գործնական կիրառման հարցերը` նախագահները, ի լրումն դրանում նախատեսված  միջոցառումների, պայմանավորվեցին վստահության հետագա ամրապնդման հետևյալ քայլերի մասին.

1.Ամենակարճ ժամկետում ավարտել ռազմագերիների փոխանակումը

2.Ձգտել բոլոր վիճելի հարցերը լուծել խաղաղ միջոցներով և կրակի դադարեցման գծի երկայնքով կողմերի մասնակցությամբ անցկացնել հնարավոր միջադեպերի հետաքննություն` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո և ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցչի աջակցությամբ:

Նախագահներն ընդգծեցին Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցերով իրենց պարբերական շփումների կարևոր նշանակությունը և պայմանավորվեցին  շարունակել դրանք այդ ձևաչափով  ` ի լրումն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աշխատանքի:

ArmAr.am


Դիտել Ադրբեջան, ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն