Վաղը նախագահ Սարգսյանը պաշտոնական այցով կմեկնի Լատվիայի Հանրապետություն
Մարտ 8, 2011թ. 20:42
Նախագահ Սերժ Սարգսյանը, Լատվիայի Հանրապետության նախագահ Վալդիս Զատլերսի հրավերով, մարտի 9-ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Լատվիայի Հանրապետություն:
Այցի շրջանակներում Հանրապետության ղեկավարը հանդիպումներ կունենա Լատվիայի նախագահ Վալդիս Զատլերսի, խորհրդարանի խոսնակ Սոլվիտա Աբոլտինայի և վարչապետ Վալդիս Դոբրովսկու հետ:
Ռիգայում Նախագահ Սարգսյանը կմասնակցի նաև հայ-լատվիական գործարար համաժողովի բացմանը, կհանդիպի Լատվիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:












