Գլխավոր » Genocide, Լրահոս, Ցեղասպանություն

Ֆրանսիայի սենատը արգելափակեց օրինագծի ընդունումը

Մարտ 13, 2011թ. 10:34

AznavurՓարիզում Ֆրանսիայի Սենատի առջև, ի պաշտպանություն Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի, հանրահավաք է տեղի ունեցել: Հանրահավաքին մասնակցել է նաև աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը: Այս մասին հայտնում է «Ռիա նովոստիի» թղթակիցը:

Ֆրանսիայի Ազգային ժողովը համապատասխան օրինագիծն ընդունել էր դեռևս 2006թ. հոկտեմբերի 12-ին, խորհրդարանի Վերին պալատը՝ Սենատը, սակայն, արգելափակեց այդ օրինագծի ընդունումը:

Արդյունքում Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդը Ֆրանսիայի մի քանի քաղաքներում այսօր ցույցեր է անցկացրել: Փարիզում ցուցարարներին, մասնավորապես, աջակցել են Օ-դե-Սեն դեպարտամենտի պատգամավորների խորհրդի ղեկավար Պատրիկ Դևեջյանը և Իսսի լե Մուլինոյի քաղաքապետ Անդրե Սանտինին:

Հանրահավաքին, գործակալության հաղորդմամբ, մի քանի հարյուր հայեր են մասնակցել, իսկ ամենասպասված մասնակիցն, իհարկե, Շառլ Ազնավուրն է եղել:

«Ես ուզում եմ, որ այս տիկնայք և պարոնայք հիշեն, որ ոչ մի թուրք զինվոր ֆրանսիական համազգեստ չի հագել և չի հագնի: Նրանք կարող են ցանկացած խոստում տալ և հաջորդ առավոտ հենց առաջինը հրաժարվել դրանից, ինչպես որ տեղի ունեցավ վերջին անգամ՝ Ժնևում»,-իր ելույթում նշել է Շվեյցարիայում Հայաստանի դեսպան Շառլ Ազնավուրը:

Ազնավուրը նաև հիշեցրել է, որ «Թուրքիան Գերմանիան նախընտրել է Ֆրանսիայից»:

«Դա նրանց իրավունքն էր: Իսկ մեր իրավունքն է՝ չընդունել նրանց Ֆրանսիայում և պահանջել, որ իրենց երկրում դադարեցնեն ժխտել Ցեղասպանությունը»,- ասել է Ազնավուրը:

Ազնավուրն իր կարճատև ելույթից հետո մի քանի բառ է փոխանակել հավաքվածների հետ և հեռացել:


Դիտել Genocide, Լրահոս, Ցեղասպանություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն